Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ 20.03.2013

Մարտի 19-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային: Ողջունելով հյուրին` մարզպետը համառոտ ներկայացրեց մարզը, մարզում իրականացվող ծրագրերն ու զարգացման հեռանկարները: Նշվեց, որ տարածաշրջանում իրականացվող ներդրումային ծրագրերում մեծ է Արգենտինայի դերը: Մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել մասնավորապես <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի միջոցով: Նշվեց հատկապես առողջապահության ոլորտում...

Ավարտվեց դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը 18.03.2013

Մարտի 14-ին ավարտվեց 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների 3-րդ` մարզային փուլը: 14 առարկաներից անցկացված օլիմպիադաներին մասնակցել են տարածաշրջանային փուլում հաղթած շուրջ 200 դպրոցականներ: Բոլոր առարկաներից օլիմպիադաներն անց են կացվել Տավուշի մարզկենտրոն Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում: Մարզային փուլում հաղթողների թիվը ընդհանուր հաշվով 77-ն է: Նրանցից 2-ը հաղթել են մաթեմատիկայի օլիմպիադայում, որն անց է կացվել այլ ընթացակարգով` էլեկտրոնային եղանակով: Բոլոր հաղթողները...

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ 18.03.2013

Այսօր` մարտի 18-ին, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Մարզպետը նախ լսեց վարչությունների պետերի և բաժինների վարիչների տեղեկատվությունը նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների ու ընթացիկ աշխատանքների կատարման վերաբերյալ, այնուհետև տրվեցին նոր հանձնարարականներ: Մասնավորապես քննարկվեցին պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերված և մարզի բուժհաստատություններին հատկացված...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 14.03.2013

2013թ. մարտի 14-ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել տասը քաղաքացիներ Իջևան քաղաքից և տարածաշրջանի Գանձաքար, Գետահովիտ, Վազաշեն և Ոսկեպար գյուղերից: Ընդունելությանը մասնակցած տասը քաղաքացիներից երկուսը դիմել էին ֆինանսական աջակցության, երեքը` աշխատանքի տեղավորման, մեկը` հողի, երկուսը՝ նպաստի և երկուսը այլ բնույթի հարցերով: Այն հարցերը, որոնց հնարավոր էր պատասխանել տեղում, անմիջապես ստացան...

ԲԱՇԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՍԿՍՎԱԾ ԵՆ 13.03.2013

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար ՀՀ կառավարության կողմից Տավուշի մարզին հատկացվել է 761.200 լիտր դիզվառելիք, 400 տոննա ազոտական պարարտանյութ, 45 տոննա գարնանացան գարի, 6 տոննա առվույտի սերմացու, 4 տոննա կորնգանի սերմացու և 3 տոննա եգիպտացորենի առաջին վերարտադրության էլիտար սերմացու: Դիզվառելիքի բաշխման աշխատանքներն սկսված են: Բաշխումը համայնքներին կատարվել է`...

ՏՐՎԵՑԻՆ ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ 11.03.2013

Մարտի 11-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ըստ ոլորտների վարչությունների պետերը և բաժինների վարիչները ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման ընթացքն ու առաջիկա անելիքները: Այնուհետև տրվեցին նոր հանձնարարականներ: Մասնավորապես առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվեց աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրանալու և նոր մրցույթ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09