Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԵԳԵՆ-ՏԱՎՈՒՇ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՊԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ 28.03.2013

2011 թվականի մայիսի 30-ին ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի ղեկավար Հայնց Վյոլֆլի ստորագրած Համագործակցության համաձայնագրով դրվեցին երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու և ընդլայնելու հիմքերը: Համաձայնագրում մասնավորապես նշվում էր տուրիզմի, տնտեսական, մշակութային ու կրթության ոլորտներում համագործակցության մասին: Համագործակցության շրջանակներում ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են և...

Ազոտական պարարտանյութի և դիզվառելիքի հատկացման գործընթացը համայնքներին շարունակվում է 27.03.2013

Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տեղեկացմամբ <<ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն>> ծրագրի շրջանակներում 2013թ. գարնան գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար մարզին հատկացված 400 տոննա պարարտանյութից արդեն համայնքներ է ներկրվել 311,4 տոննան: Իսկ <<ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզվառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցություն>> ծրագրով...

Մարզի մեղվաբույծներն ապահովված են ՙՙԲիպին-Թ՚՚ դեղամիջոցով 25.03.2013

Վերջին տարիներին Տավուշի մարզում կտրուկ աճել է մեղվաբուծությունը: 2013 թվականի հունվար ամսին անցկացված՝ անասունների համատարած հաշվառման արդյունքում մարզի համայնքներում հաշվառվել է շուրջ 22 հազար մեղվաընտանիք: Եթե նախկինում մեղվաբույծները մեղվաընտանիքները զարգացնելու, քանակն ավելացնելու հետ կապված դժվարություններ էին ունենում, որը հիմնականում պայմանավորված էր լինում մեղվաընտանիքների վարուատոզ հիվանդությամբ, ապա հիմա պետությունը մեծ աջակցություն է ցուցաբերում մեղվաբույծներին այդ հարցում: Վերը...

Դրամական օգնություն սահմանամերձ գյուղի հրդեհից տուժած ընտանիքին 25.03.2013

Փետրվարի 27-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչ Տիգրան Ավալյանի տանը: Բազմանդամ ընտանիքից հրդեհի պահին տանը եղել է միայն տանտիրոջ 78-ամյա մայրը, ում կարողացել են անվնաս դուրս բերել տնից: Այրվել է ոչ միայն տունը, այլև ողջ գույքը: Դեպքին անմիջապես արձագանքել են Տավուշի մարզպետարանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հեռուստաեթերից տեղեկանալով սահմանապահ գյուղի` հրդեհի պատճառով կարիքի մեջ հայտնված ընտանիքի ծանր վիճակի մասին` արձագանքը չուշացրեց նաև Ռուսաստանի հայերի...

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ 25.03.2013

Մարտի 25-ին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Վարչությունների պետերը և բաժինների վարիչները զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին, այնուհետև նրանց տրվեցին մարզպետի նոր հանձնարարականներ: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց տեղեկատվություն ներկայացնել յուրաքանչյուր շաբաթվա անելիքների մասին: Առողջապահության և...

ԾՐԱԳԻՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՐՁԵԼ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ 22.03.2013

2011 թվականից Տավուշի մարզում առողջապահական ծրագրեր է իրականացնում <<Ֆայդեք Արմենիա>> հիմնադրամը, որի հովանավորն է արգենտինահայ ճանաչված բժիշկ, հայտնի վարակաբան, պրոֆեսոր Դանիել Ստամբուլյանը: Ծրագրի նպատակն է մարզի անապահով գյուղերում իրականացնել 35-65 տարեկան կանանց հետազոտություններ սեռավարակների ու նախաքաղցկեղային հիվանդությունների հայտնաբերման նպատակով: Սկզբնական շրջանում ծրագրում ընդգրկվել են Խաշթառակ, Լուսահովիտ, Ազատամուտ և Դիտավան գյուղերը: Հետազոտությունները կատարել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:20:09