Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Իջևանի երաժշտական դպրոցի հաշվետու համերգը 29.05.2014
Մայիսի 27-ին Իջևանի երաժշտական դպրոցի ուսուցիչները և աշակերտները ի դեմս տնօրեն Աիդա Սարգսյանի կազմակերպել էին հաշվետու համերգ: Համերգին ներկա էին ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ծնողներ, բազմաթիվ հյուրեր: Համերգային ծրագիրը մեկնարկեց երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքներ նվագախմբի գեղեցիկ կատարմամբ: Համերգին ելույթ ունեցան լարային, ստեղնաշարային, փողային, վոկալ և հարվածային բաժինների աշակերտները, ովքեր ցուցադրեցին իրենց տաղանդն ու ունակությունները: 56 տարվա...

ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը 27.05.2014
ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի ,,Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին՚՚ թիվ 460-Ն որոշման վերաբերյալ մեր հարցազրույցը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի հետ:...
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 27.05.2014
Հարգելի տավուշցիներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ: Տոն, որ մեր հինավուրց հայրենիքի հանդեպ հպարտության ու ակնածանքի զգացումով է լցնում յուրաքանչյուր հայի սիրտը: 1918 թվականի մայիսի 28-ին, պատմական մի բարդ ժամանակահատվածում, ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ իրականություն դարձնելով համայն հայության՝ անկախ ու ազատ երկիր ունենալու դարավոր երազանքը: Թեև կարճ կյանք ունեցավ առաջին Հանրապետությունը, սակայն...

Իջևանի թիվ 1 դպրոցում անցկացվեց 3-րդ կարգայինների շախմատի մրցաշար 26.05.2014
Մայիսի 23-ից 25-ը Տավուշի մարզում անցկացվեց 3-րդ կարգայինների շախմատի մրցաշար: Իջևանի թիվ 1 դպրոցում որակավորման 3-րդ կարգ նվաճելու համար անցկացվող մրցաշարին մասնակցում էին Իջևան քաղաքի դպրոցների արդեն իսկ 4-րդ կարգ ունեցող աշակերտները: Մրցաշարն անցկացվեց շրջանաձև, մրցում էին 14 դպրոցական, որոնցից ամենափոքր մասնակիցը 7 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 10: Համառ պայքարի արդյունքում որակավորման 3-րդ կարգ ձեռք բերեցին 7 պատանի շախմատիստներ, որոնցից 1-ին պատվավոր տեղը գրավեց թիվ 5 դպրոցի...

Իջևանի տարածաշրջանում անցկացվեց շրջանային առաջնություն 26.05.2014
Ապրիլի 16-ից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Արթուր Վանեսյանի գլխավորությամբ կազմակերպվել է շրջանային առաջնություն Իջևանի տարածաշրջանի 13 համայնքային թիմերի միջև: Խաղերն անցկացվել են 2 ենթախմբով՝ Աչաջուր համայնքի և Ազատամուտ համայնքի ֆուտբոլային դաշտերում: 6 թիմ խաղացել է Աչաջուր համայնքում և 7 թիմ՝ Ազատամուտ համայնքում: Կիսաեզրափակիչ են դուրս եկել Իջևան, Աչաջուր, Ազատամուտ և Գետահովիտ համայնքների թիմերը: Մայիսի 25-ին Իջևանի <<Արնար>>...
Տավուշի մարզում 2013-2014 ուսումնական տարում դպրոցին հրաժեշտ կտա 1290 շրջանավարտ 22.05.2014
ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 23-ին Տավուշի մարզում մարզպետարանի ենթակայության 77 հանրակրթական և կրթության ու գիտության նախարարության ենթակայության 4 ավագ դպրոցներում կհնչի դպրոցական վերջին զանգը, և բոլոր դպրոցներում տեղի կունենան օրվան նվիրված հանդիսավոր արարողություններ: 2013-2014 ուսումնական տարում դպրոցին հրաժեշտ կտա ընդհանուր թվով 1290 շրջանավարտ, որից 320-ը՝ ավագ դպրոցներում: Մայիսի 5-ից սկսված է միասնական...


