Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գիտելիքի օրը՝ սահմանապահ Այգեպարում

01.09.2014

 Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար համայնքում Գիտելիքի օրը վերածվել էր իսկական տոնակատարության: Սեպտեմբերի 1-ին համայնքի միջնակարգ դպրոցը հյուրընկալեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, այլ ղեկավար այրերի: Երգ ու երաժշտության ուղեկցությամբ երեխաներն իրեն խոսքն ուղղեցին հյուրերին, սիրելի դպրոցին, ուսուցիչներին: Շնորհավորելով դպրոցականներին Գիտելիքի օրվա կապակցությամբ՝ նախարար Սերգո Կարապետյանը առաջին հերթին մաղթեց նրանց խաղաղություն, գիտելիքների անսպառ պաշար և հավատ՝ վաղվա օրվա հանդեպ: Այնուհետև աշակերտներին ու ուսուցիչներին օրվա առթիվ շնորհավորեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը՝ մաղթելով երեխաներին իղձերի իրականացում, սեր, հավատ գիտելիքի ու հարգանք՝ ուսուցչի հանդեպ: Դպրոցի նորանշանակ տնօրեն Արև Արզումանյանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին այցելության համար, գերազանց առաջադիմություն ցուցաբերած երեխաներին հանձնեց շնորհակալագրեր, իսկ 1-ին դասարանում սովորող 3 երեխաները, ի նշան հավատի և սիրո, ոսկե խաչեր նվեր ստացան արտերկրում բնակվող հայրենակիցների կողմից: Հյուրերը ևս նվերներով էին եկել. գյուղատնտեսության նախարարը դպրոցին նվիրեց սեղանի թենիս, համակարգիչներ, դպրոցին անհրաժեշտ այլ սարքավորումներ, իսկ վերջերս հրետակոծությունից հրդեհված 2 տան բնակիչներն էլ հեռուստացույց նվեր ստացան: Մարզպետ Հովիկ Աբովյանն իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու համայնքում առկա խնդիրների լուծմանը: <<Դուք այնքան շատ եք լինում համայնքում, տեր կանգնում մեր հոգսերին, հուսադրում, ինչն առավել անհրաժեշտ է այսօր սահմանում ապրողին>>,- ի պատասխան նկատեց համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը: Իսկ հավաքվածների շուրթերից օրհնանքի ու երախտիքի խոսքեր էին հնչում սահմանում ապրողներին ուշադրության կենտրոնում պահողների հասցեին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26