Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

30.08.2014

  Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության ոլորտի նվիրյալներ

  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի օրվա կապակցությամբ: Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը միշտ էլ պաշտամունքային մոտեցում է ունեցել գրի, դպրության ու ուսուցչի հանդեպ, և գիտելիքի, կրթության ձգտումը յուրաքանչյուր հայի ազգային բնավորության մասն է դարձել: Իսկ գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականը գիտելիքներով զինված մարդն է: Ուստի զինվեք գիտելիքներով ու հաստատուն քայլերով, այդ գիտելիքները ի շահ մեր երկրի զարգացման ու առաջընթացի ծառայեցնելու վճռականությամբ շարժվեք առաջ:
   Սիրելի ուսուցիչներ, անգնահատելի է ձեր դերը հայրենասեր, բանիմաց ու կիրթ սերունդ դաստիարակելու գործում: Նոր ուսումնական տարում մաղթում եմ ձեզ նոր եռանդ ու նոր լիցքեր, արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:
  Սեպտեմբերի 1-ը առանձնահատուկ է հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմից ու սրտի թրթիռով են սպասել այդ օրվան: Շնորհավորում եմ մարզի հանրակրթական դպրոցներ ոտք դրած մեր բոլոր առաջին դասարանցիներին ու նրանց ծնողներին, մաղթում, որ դպրոցական տարիները նրանց համար դառնան գիտելիքների ձեռքբերման, ինքնաբացահայտման ու ինքնահաստաման, բարի ու լուսավոր հիշողությունների տարիներ:
  Մեկ անգամ ևս շնորհավորելով Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիդ արգասաբեր ու հաջողություններով լեցուն ուսումնական տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57