Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի ԱԱՊԿ-ում ներկայացվեց <<Մեդլայն կլինիկը>>

27.08.2014

 Մայրաքաղաքում բժշկական հետազոտման կամ ստացիոնար բուժման կարիք ունեցող անձինք այսուհետ կարող են ուղեգրվել նաև <<Մեդլայն կլինիկ>> բազմապրոֆիլ վիրաբուժական կլինիկա և ստանալ բարձրակարգ բժշկական ծառայություն: Այս մասին տեղեկացրին կլինիկայի տնօրեն Արսեն Վանյանը և գլխավոր բժիշկ Գագիկ Թունյանը Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին կենտրոնի տնօրինությունը, ընտանեկան բժիշկներ, ամբուլատորիաների տնօրեններ: Ա. Վանյանն ու Գ. Թունյանը ներկայացրին կլինիկայի պայմաններն ու գործունեությունը: Նշվեց, որ բուժհաստատությունը հագեցած է ժամանակակից լավագույն սարքավորումներով, ունի միջազգային ստանդարտներին համապատասխանող վիրահատարաններ և հարմարավետ հիվանդասենյակներ, գործում է նաև լաբորատոր ծառայություն: Այստեղ աշխատում են արտասահմանում վերապատրաստված և լիցենզավորված մասնագետներ: Հատկանշական է, որ հիվանդանոցում ստացիոնար ծառայության համար վճարումն իրականացվում է միայն մեկ անգամ, որն իր մեջ ներառում է դիագնոստիկ հետազոտություն, անզգայացում, վիրահատություն, հետվիրահատական խնամք, հիվանդասենյակ ու նաև՝ սնունդ: Այստեղ սոցիալական փաթեթի ներքո երաշխավորված անվճար բուժօգնություն կարող են ստանալ պետական կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար բուժման իրավունք ունեցող անձինք:
  Ներկայացման ընթացքում կլինիկայի տնօրենն ու գլխավոր բժիշկը պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57