Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը վերաբերող հարցեր

28.08.2014

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող լարված իրավիճակով պայմանավորված քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Մասնակցում էին ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, սահմանամերձ համայնքների ղեկավարները, հարցին առնչվող ոլորտների պատասխանատուներ: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի բացման խոսքից հետո Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, ՓԾ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը ներկայացրեց մարզի սահմանամերձ համայնքներում քաղպաշտպանության հետ կապված խնդիրները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նշվեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը և պաշտպանական գերատեսչությունը համատեղ լուրջ ու գործնական միջոցառումներ են նախաձեռնել բնակչության պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով: Աշխատանքները տարվելու են մարզի 21 սահմանամերձ համայնքներում չորս ուղղություններով: Այդ նպատակով հենց այսօրվանից սկսվելու են այցելությունները նշված գյուղեր, որը հնարավորություն կտա հենց տեղում ուսումնասիրելու ու քննարկելու հարցերը՝ դրանք հասցնելով գործող մակարդակի: Իսկ տարվող աշխատանքներն էլ լինելու են շարունակական: Բնակչության անվտանգության ապահովման գործում կարևորվեց նաև նրանց ուսուցման հարցը: Խորհրդակցության ավարտին գեներալը պատասխանեց նաև համայնքների ղեկավարներին հուզող հարցերին, լսեց նրանց առաջարկությունները և վստահեցրեց, որ բոլոր խնդիրներին լուծում կտրվի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57