Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեկնարկեց ամառային զորակոչը 12.06.2014
Հունիսի 12-ին Տավուշի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը: Մարզի 4 զինկոմիսարիատներից առաջին խումբը զորակոչվեց բանակ: Իջևանի զինկոմիսարիատում փողային նվագախմբի հայրենասիրական խրոխտ հնչյունների ներքո նորակոչիկներին շնորհավորեց Իջևանի զինկոմ, գնդապետ Արթուր Հովակիմյանը: <<Իջևանի տարածաշրջանից զորակոչված ամեն մի զինծառայող պատվով է իր պարտքը կատարել և դրա վկայությունն են գրեթե ամեն օր տարբեր զորամասերից ստացվող շնորհակալական նամակները, մեր եռամիասնության՝ բանակ-պետություն-հայոց...

Անցկացվեց <<Ներառական թատրոն>> փառատոնի մարզային փուլը 12.06.2014
Հունիսի 12-ին <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության <<Ներառական համայնք>> ծրագրի շրջանակներում Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ <<Ներառական թատրոն>> փառատոնի մարզային փուլը, որին մասնակցեցին Խաշթառակի, Հաղարծնի, Ջուջևանի և Նավուրի միջնակարգ դպրոցների թատերախմբերը: Փառատոնի անցկացմանն իրենց աջակցությունն էին բերել ՀՀ Տավուշի մարզպետարանը, Իջևանի քաղաքապետարանը, Ավստրիայի զարգացման գործակալությունը: Մշակույթի տան դահլիճում ջերմության ու...

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 12.06.2014
Հունիսի 12-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 11 քաղաքացի Իջևան, Սարիգյուղ և Ազատամուտ համայնքներից: Բնակիչները մարզպետին էին դիմել տարբեր բնույթի հարցերով: Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել էին 3 քաղաքացի, 7 բնակիչ դիմել էր աշխատանքի տեղավորման խնդրանքով և 1 քաղաքացի՝ բնակարանային հարցով: Բոլոր դիմումները վերցվել են հաշվառման և մակագրվել են համապատասխան ստորաբաժանումներին՝ ուսումնասիրություններ կատարելու և դրանց...
Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի անդրանիկ նիստը 11.06.2014
Հունիսի 10-ին տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի անդրանիկ նիստը: Նիստը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբովյանը: Օրակարգի առաջին հարցով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Համլետ Ավալյանը ներկայացրեց 2013-2014թ.թ. ձմեռային զորակոչի արդյունքները: Արձանագրվեց նախորդ զորակոչի դրական աշխատանքը: Նշվեց, որ օրինակելի աշխատանքի համար ՀՀ պաշտպանության...

Աշխատանքային խորհրդակցություն Բերդում 10.06.2014
Հունիսի 9-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Բերդում: Մասնակցում էին տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Մարզպետը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից առաջիկայում նախատեսվող ծրագրերը, այնուհետև համայնք առ համայնք քննարկվեցին ինչպես եղած հիմնախնդիրները, այնպես էլ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման բոլոր մանրամասները: Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավարները ներկայացրին իրենց առաջարկները և...

Քննարկվեցին համայնքային ոստիկանության ինստիտուտի ներդրման հետ կապված հարցեր 09.06.2014
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնին: Քննարկվեցին համայնքային ոստիկանության ինստիտուտի ներդրման հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը, մարզպետարանի ու ոստիկանության պատասխանատու աշխատողներ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պարոն Այենսոնը ներկայացրեց համայնքային ոստիկանության ինստիտուտի...


