Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

19.09.2014

  Սիրելի հայրենակիցներ

 Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պետական կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի պատմական օրը իրականություն դարձավ հայ ժողովրդի՝ ազատ ու անկախ երկիր ունենալու դարավոր երազանքը, և Հայաստանը կրկին ստանձնեց ինքն իր ճակատագրի տերը լինելու արդարացի իրավունքը: Դժվար է եղել անկախության հասնելու ճանապարհը, բայց հայ ժողովուրդը միասնական կամքով ու տոկունությամբ կարողացավ ձեռք բերել իր անկախությունն ու արժանապատվորեն կանգնած է մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին ուղղված բոլոր նախաձեռնությունների կողքին:
 Օրվա առթիվ ուզում եմ առանձնակի շնորհավորել սահմանին կանգնած հայ զինվորի տոնը, ում շնորհիվ կարողանում ենք խաղաղ աշխատել, բարիք ստեղծել ու շենացնել մեր երկիրը:
 Սիրելի տավուշցիներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մեր ժողովրդի համար թանկ ու նվիրական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, խաղաղություն, երջանկություն ու բարեկեցություն եմ մաղթում Ձեզ՝ հանուն մեր երկրի զարգացման ու մեր ժողովրդի բարօրության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57