Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց <<Փարաջանովի հետադարձ լույսը>> խորագրով ցուցահանդես-մրցույթի մարզային փուլը

22.09.2014

 Սեպտեմբերի 20-ին Իջևանի արվեստի դպրոցում տեղի ունեցավ ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին և կրում էր <<Փարաջանովի հետադարձ լույսը>> խորագիրը: Միջոցառման մտահղացումը պատկանում է Հովիկ Աբրահամյանին, միջոցառումների շարքն այժմ իրականացվում է ներկայիս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում խթանել մշակութային հաղորդակցումը, հնարավորություն տալ բացահայտել ստեղծագործական ներուժն ու զարգացնել ավանգարդ արվեստի նկատմամբ ընկալման հմտությունները: Մրցույթին մասնակցում էին Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի արվեստի և գեղարվեստի դպրոցի սաները՝ նկարչական ու գրաֆիկական աշխատանքներով, կոլաժներով: Երևանից ժամանած ժյուրիի անդամներին դիմավորեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Ժյուրիի կազմում էին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, նկարիչ-քանդակագործ, նկարիչների միության անդամ Արթուր Մանուկյանը և ծրագրի համակարգող-պատասխանատու Մարինե Հակոբյանը: Տավուշի մարզից ժյուրիի կազմում ընդգրկված էին Իջևանի արվեստի դպրոցի տնօրեն Համլետ Մխիթարյանը, Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Հասմիկ Զաքարյանը և Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի կազմակերպիչ Արմինե Վաղրամյանը: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց 8 աշխատանք: Եզրափակիչ դուրս եկան Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի սաներ Անի Բոջիկյանի <<Փարաջանով>> աշխատանքը, Լիաննա Պողոսյանի <<Ձուկ>>, Աստղիկ Պետրոսյանի <<Փարաջանովի հետադարձ լույսը>>, Ալեքսեյ Ռուդամյոտկինի <<Փարաջանով>>, Դենիս Միխայլովի <<Դեպի ազատություն>> աշխատանքները, Նոյեմբերյանի մարզամշակութային կենտրոնի գեղարվեստի դպրոցի աշակերտուհի Դիաննա Հովսեփյանի <<Զարթոնք. դիմանկար>> ստեղծագործությունը, իսկ Իջևանի արվեստի դպրոցից՝ Իրինա Փիրումյանի <<Տերևաթափ>> աշխատանքը և Մհեր Ղալթախչյանի <<Երաշտ>> կոլաժը: Հաղթած աշխատանքների հեղինակները կմասնակցեն եզրափակիչ փուլին, իսկ ստեղծագործությունները կցուցադրվեն ՀՀ Ազգային Ժողովում: Լավագույն աշխատանքը կսահմանվի՝ <<ՀՀ Ազգային ժողովում Տարվա մշակութային խորհրդանիշ>>: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59