Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անկախության տոնին նվիրված միջոցառում Վազաշենում

24.09.2014

 ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել սահմանամերձ Վազաշեն համայնքում: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Տոնի առթիվ մարզի ղեկավարը համայնքից Արցախյան պատերազմին և 1989-1994թ.թ. ինքնապաշտպանական մարտերին մասնակցած 74 վազաշենցիների պարգևատրեց ՀՀ պաշտպանության նախարարի <<Գարեգին Նժդեհ>>, <<Մարշալ Բաղրամյան>>, <<Դրաստամատ Կանայան>> և <<Վազգեն Սարգսյան>> մեդալներով: Միջոցառմանը, որն անցկացվեց Վազաշեն համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանի կազմակերպչական աշխատանքի ու ջանքերի արդյունքում, մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, Իջևանի գնդի հրամատարար գնդապետ Վահե Հովսեփյանը, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռուդիկ Դավթյանը, Իջևանի զինկոմ Արթուր Հովակիմյանը, գյուղի բնակիչներ: Տոնական օրը եզրափակվեց հյուրասիրությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:35:50