Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարցազրույց

18.09.2014

 ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի հետ ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 930-Ն որոշմամբ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ, ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՆԱԽԿԻՆ ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ը ՆԵՐԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հարց.- Ովքեր իրավունք ունեն ստանալու նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարները:

 Պատասխան.- Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումն ստանալու իրավունք ունեն մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձինք:

 Հարց.-Ավանդի փոխհատուցման տրամադրման դեպքում ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված որ անձինք իրավունք ունեն ստանալու փոխհատուցումը:

 Պատասխան.-Ավանդի փոխհատուցման տրամադրման դեպքում սահմանամերձ համայնքներում բնակվող այն անձինք, ովքեր հաշվառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման NN 2 և 3 հավելվածների ցանկերում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:

 Հարց.-Ում պետք է դիմեն վերոհիշյալ անձինք ավանդների փոխհատուցումն ստանալու համար:

 Պատասխան.-Ավանդի փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք պետք է դիմեն մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ /ՍԾՏԳ/՝ անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու և հերթագրվելու համար:

 Հարց.- Վերոգրյալ որոշման համաձայն Տավուշի մարզի որ սահմանամերձ համայնքների բնակիչներն իրավունք ունեն ստանալու ավանդների փոխհատուցումը:

 Պատասխան.- Ըստ վերոգրյալ որոշման ավանդների փոխհատուցումը իրավունք ունեն ստանալու Տավուշի մարզի հետևյալ համայնքները՝ Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ներքին Ծաղկավան, Մովսես, Դովեղ, Պառավաքար, Սևքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեհովիտ, Այգեպար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26