Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ամառային ճամբար՝ արմատներով տավուշեցի ռուսաստանաբնակ երեխաների համար 23.06.2014
Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղում գործում է <<Տավուշն իր գիրկն է կանչում>> կարգախոսով ճամբար: Ճամբարը բացվել է արմատներով տավուշեցի ռուսաստանաբնակ երեխաների համար: Այստեղ հանգստանում և սովորում են ինչպես դրսից ժամանած, այնպես էլ գյուղի դպրոցում իրենց առաջադիմությամբ աչքի ընկած լավագույն աշակերտները: Ընդհանուր թվով ճամբարում այսօր հանգստանում է 41 երեխա: Ճամբարի կազմակերպչական մասով զբաղվում է Տավուշի միջնակարգ դպրոցը՝ Արաքսյա Կլեկչյանի տնօրինությամբ, իսկ ֆինանսական...
Անցան հերթական ատեստացիան 20.06.2014
Հունիսի 19-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող 11 մասնագետներ հերթական ատեստացիան անցան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդում: Բոլոր 11 մասնագետներն էլ բարեհաջող հանձնել են քննությունները և ևս 3 տարի կշարունակեն աշխատել զբաղեցրած պաշտոնում:

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ 19.06.2014
77 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեր հայրենակից, հայրենի եզերքի նվիրյալ դուստր Մեդորա Սրապիոնի Խաչատրյանը: Մեդորա Խաչատրյանը գյուղատնտեսական գիտությունների դոկտոր էր, գրող, լրագրող, հրապարակախոս: Ծնվել է 1937թ. Իջևանում, ուսուցչի ընտանիքում: 1954-ին ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Այնուհետև ընդունվել և 1959-ին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1965թ. ավարտելով ասպիրանտուրան և պաշտպանելով թեկնածուական թեզ՝ Մեդորա Խաչատրյանը ստացել է կենսաբանական...

ՕՔՍՖԱՄ-ի աջակցությունը Տավուշի մարզին շարունակվում է 19.06.2014
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի գլխավորությամբ: Մարգարիտա Հակոբյանը մարզպետին ներկայացրեց ՕՔՍՖԱՄ-ի կողմից մարզում իրականացված և ընթացիկ աշխատանքները, առաջիկա ծրագրերը, ինչպես նաև 2013 թվականի հուլիսի 3-ին ՕՔՍՖԱՄ-ի և Տավուշի մարզպետարանի միջև կնքված հուշագիրը: Նշվեց, որ Օքսֆամը սահմանամերձ Տավուշի մարզում աշխատում է սկսած 2010 թվականից և նպատակը...

Սահմանից Սահման քայլարշավը Տավուշի մարզում ավարտվեց Դիլիջան քաղաքով 18.06.2014
Հունիսի 1-ից հանրապետությունում մեկնարկել էր Սահմանից Սահման քայլարշավը, որը կավարտվի հունիսի 21-ին: Տավուշի մարզից քայլարշավի ծրագրում ընդգրկված էին երկու համայնք՝ Բագրատաշենը և Դիլիջանը: Բագրատաշենում քայլարշավի մասնակիցները հանդիպում են ունեցել հունիսի 1-ին, իսկ դիլիջանյան հանդիպումը տեղ ունեցավ օրերս:Նշենք, որ ծրագրի նպատակն է հանդիպումներ ունենալ Հայաստանի ընդհանուր թվով 21 գյուղերում և քաղաքներում՝ բարձրացնելով ծնողների և երեխաների ընդհանուր իրազեկությունը առողջության և...

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը՝ իջևանյան բեմում 16.06.2014
Տավուշի մարզում էր Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը: Թատերախումբը մարզ էր ժամանել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Իջևանի մշակույթի տանը թատերախումբը բեմադրեց <<Ամուսնանալը հեշտ բան չէ>> ներկայացումը: Ներկայացման ռեժիսորն է Արսեն Գրիգորյանը, բեմադրության հեղինակը` Մհեր Մկրտչյանը` Ալբերտ Մկրտչյանի որդին: Մեկ գործողությամբ կատակերգությունը ստեղծվել է ռեժիսորի եւ դերասանների անմիջական մասնակցությամբ: Գլխավոր դերերում...


