Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Վարագա Սուրբ Խաչի տոնը

29.09.2014

   Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Հայ եկեղեցին ունի Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչի անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո՝ սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
   Այս տարի Վարագա Սուրբ Խաչի տոնը նշվեց սեպտեմբերի 28-ին: Տավուշի մարզի Վարագավան գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք գտնվող Նոր Վարգավանք վանքային համալիր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեծ հանդիսությամբ տեղափոխվեց Քրիստոսի խաչափայտի մասունքը՝ հավատավոր ժողովրդի երկրպագության համար: Մատուցվեց Մովսես գյուղի քահանա Տեր Աբելի ձեռամբ: Միջոցառմանը մասնակցում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, Բերդի տարածաշրջանի համայնքապետեր, հյուրեր: Պատարագից հետո կատարվեց մատաղօրհնություն, որին հաջորդեց միջոցառման երաժշտական մասը: Ելույթ ունեցավ Բերդի մշակույթի տան նախաձեռնությամբ հրավիրված <<Սասուն>> ազգագրական համույթը: Բերդի տարածաշրջանից միջոցառմանը մասնակցեցին տարբեր կոլեկտիվներ՝ բնության գրկում ներկայացնելով հին հայկական ավանդական խաղեր ու պարեր:
   Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հետդարձին կանգառեց՝ հետևելու Վազաշեն-Պառավաքար հատվածում կառուցվող շրջանցիկ ավտոճանապարհի շինարարական աշխատանքների վիճակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03