Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց <<Երկնքից երեք խնձոր ընկավ...>> խորագրով ամենամյա մրցույթ- փառատոնը

30.09.2014

 Սեպտեմբերի 26-ից 28-ը <<Հովհաննես Թումանյանի թանգարան>> ՊՈԱԿ-ում անցկացվեց <<Երկնքից երեք խնձոր ընկավ...>> խորագրով ամենամյա 6-րդ հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը: Փառատոնը կազմակերպել էր <<Հովհաննես Թումանյանի թանգարան>> ՊՈԱԿ-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, մարզպետարաննների աշխատակազմերի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների աջակցությամբ: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունը, հիշել և պահպանել հայերենի բարբառները: Մասնակիցները պատմեցին հեքիաթներ իրենց ծննդավայրի կամ տարածաշրջանի բարբառով: Տավուշի մարզից եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել Մանե Միքայելյանը <<Բարեկենդանը>> /Արճիս գյուղի բարբառ/, Անգելինա Մնացականյանը <<Խելոքն ու հիմարը>> /Արճիս գյուղի բարբառ/, Մարիամ Խաչատրյանը <<Անխելք մարդը>> /Իջևանի տարածաշրջանի բարբառ/ հեքիաթներով: Երեք հեքիաթասացներն էլ արժանացան ոսկե մեդալի, պատվոգրի և հուշանվերների: Արճիս գյուղից Մանե Միքայելյանն արժանացավ նաև <<Հեքիաթային քսակ>>-ի՝ դրամական պարգևի: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03