Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները

27.09.2014

 Սեպտեմբերի 15-ից Տավուշի մարզում սկսվել է խաղողի մթերումը: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդմամբ այս տարի խաղողի ընդունման արժեքը 140 դրամ է, որն անցյալ տարվա համեմատ աճել է 5 դրամով: Սեպտեմբերի 26-ի դրությամբ <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունել է 2500, <<Երևանի շամպայն-գինիների գործարան>> ԲԲԸ-ի Դեբեդավան գինու գործարանը՝ 750, Տավուշի գինու գործարանը՝ 46, իսկ Իջևանի գինու-կոնյակի գործարանը՝ 780 տոննա խաղող: Բերդավանի գինու գործարանում մթերումը կատարվում է Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից, և մթերվել է շուրջ 500 տոննա խաղող: Ինչպես անցած տարի, այս տարի ևս մթերում է կատարվում Այգեձորի <<Էկոգարդեն>> ՍՊԸ կողմից, որն արդեն մթերել է շուրջ 50 տոննա խաղող:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26