Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոն>>-ի հանրապետական եզրափակիչ փուլը

01.10.2014

 Երևանում կայացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոն>>-ի հանրապետական եզրափակիչ փուլը: Փառատոնը նվիրված էր Արցախյան ազատամարտի 25-ամյակին և կրում էր <<Լեզու և հայրենիք>> խորագիրը:
     Փառատոնին մասնակցում էին մոտ 200 հազար աշակերտ ինչպես Երևանից, մարզերից, այնպես էլ Արցախից ու Ջավախքից: Տավուշի մարզից եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք էին ստացել Նոյեմբերյանի ավագ դպրոցից Անի Ղազարյանը, Բերդի ավագ դպրոցից Օվսաննա Խոջոյանը, Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցից Արևիկ Խաչատրյանը, Աչաջրի միջնակարգ դպրոցից Լուսինե Աթաբեկյանը, Այգեհովիտի միջնակարգ դպրոցից Աստղիկ Չոբանյանը և Այրումի միջնակարգ դպրոցից Մանե Եգանյանը: Եզրափակիչ փուլում հաղթողներ ճանաչվեցին Մելանյա Մելիքյանի և Լաուրա Ամիրյանի սաներ՝ Աստղիկ Չոբանյանը և Մանե Եգանյանը: Նրանք նվաճեցին գալա համերգին մասնակցելու իրավունք, որը կայացավ սեպտեմբերի 30-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Հաղթողներն արժանացան պատվոգրերի, իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ստացան հուշանվերներ (գրքեր), բջջային հեռախոս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59