Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպումներ ունեցավ խոշորացման ծրագրի մեջ ընդգրկված համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների և բուժաշխատողների հետ

15.05.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց մի շարք հանդիպումներ, որոնց քննարկման թեման համայնքների խոշորացման ծրագիրն էր և այդ նպատակով մայիսի 17-ին նախատեսված տեղական հանրաքվեի հետ կապված հարցերը: Առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին խոշորացման ծրագրի մեջ ընդգրկված համայնքների ղեկավարներ ու դպրոցների տնօրեններ, տեղի ունեցավ Տավուշի մարզպետարանում: Հաջորդ հանդիպումը Հաղարծնի ամբուլատորիայում էր, որտեղ ներկա էին բժշկական հաստատության աշխատակազմը և հարևան համայնքներում գործող բուժկետերի աշխատակիցները: Մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրեց համայնքների խոշորացման հիմնական նպատակը, ընդգծելով, որ դա արդիական պահանջ է փոքր համայնքների զարգացման ճանապարհին: Երկար ժամանակ ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը, մասնագետները եկել են համոզման, որ մեծ համայնքում և եղած ռեսուրսների կառավարումն է դյուրին, և ներդրումների հնարավորություններն են ավելի մեծ: ՀՀ կառավարության կողմից առաջարկվող այս գործընթացը ամբողջ աշխարում ընդունված է որպես ինքնակառավարման համակարգի զարգացման լավագույն տարբերակ: Մեծ համայնք, մեծ հնարավորություններ, սա է սկզբունքը, հատկապես, որ խոշորացման ծրագրի իրականացման դեպքում մասնակից համայնքներում սպասվում են միջազգային ներդրումեր, որոնց միջոցով հնարավոր կլինի և աշխատատեղեր ստեղծել, և զարգացման այլ ծրագրեր իրականացնել,-տեղեկացրեց մարզպետը: Նա նաև բոլորին հորդորեց ակտիվ մասնկացություն ունենալ մայիսի 17-ին կայանալիք տեղական հանրաքվեին:
Հաղարծին կատարած այցի ընթացքում մարզպետ Հովիկ Աբովյանը ամբուլատորիայի աշխատակազմի հետ քննարկեց նաև նրանց հուզող խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Բժշկական հաստատությունն ունի բավականին բարեկեցիկ պայմաններ, սակայն ջեռուցման հարցը դեռևս մնում է չլուծված գազի բացակայության պատճառով: Մարզպետն անմիջապես պայմանավորվածություն ձեռք բերեց համապատասխան կառույցի ղեկավարության հետ: Մասնագետները կլինեն տեղում, կկատարեն համապատասխան աշխատանքներ և կապահովեն ամբուլատորիան գազով: Մարզպետն այցելեց նաև համայնքի մանկապարտեզ, որտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03