Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց շախմատի մեծահասակների մարզային առաջնությունը

18.05.2015

Մայիսի 16-ին մարզկենտրոն Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում մեկնարկեց՝ ՀՀ Տավուշի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանի հովանավորությամբ անցկացվող շախմատի մեծահասակների մարզային առաջնությունը: Նշենք, որ մրցաշարն անց է կացվում երկու փուլով: Մարզային փուլին նախորդել է քաղաքային առաջնությունը, որտեղ էլ մարզի յուրաքանչյուր քաղաքից հաղթած չորս լավագույն շախմատիստներն անցել են մարզային փուլ: Ընդհանուր թվով մարզային փուլին մասնակցում էր 16 շախմատիստ: Եռօրյա համառ ու լարված պայքարից հետո մրցանակային 1-ին տեղը գրավեց Հայաստանի շախմատի ակադեմիայի համակարգող Էմիլ Մատինյանը, 2-րդ տեղում Եղիշե Ավագյանն էր Նոյեմբերյանից, իսկ 3-րդ տեղը բաժին հասավ Արման Չիլինգարյանին՝ նույնպես Նոյեմբերյան քաղաքից: Առաջնության հաղթողները Տավուշի մարզպետի կողմից արժանացան դրամական պարգևի, իսկ 1-ին և 2-րդ տեղեր գրաված շախմատիստներին տրվեց շախմատի մեծահասակների կիսաեզրափակիչին մասնակցելու ուղեգիր, որը կանցկացվի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59