Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են տեղական հանրաքվեի նախնական արդյունքները

18.05.2015

2015 թվականի մայիսի 17-ին Տավուշի մարզի 7 համայնքում՝ 1 քաղաքային՝ Դիլիջանում և 6 գյուղական՝ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք գյուղերում անց է կացվել տեղական հանրաքվե, որի նպատակն էր` պարզել, թե արդյոք բնակիչները համաձայն են, որ համայնքները միավորվեն որպես մեկ համայնք: Ըստ նախնական արդյունքների հանրաքվեին մասնակցած 5691 ընտրողից համայնքների միավորմանը կողմ է քվեարկել 4140 ընտրող կամ 76,1 տոկոսը, դեմ՝1291-ը կամ 23,9 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 211 քվեաթերթիկ: Տեղական հանրաքվեն կազմակերպվել է թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ձևավորված 19 տեղամասային հանձնաժողովների միջոցով: Որևէ տեղամասում քվեարկության ընթացքում խախտումներ չեն արձանագրվել, և բողոքներ չեն գրանցվել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14