Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն Տավուշի մարզում 2015թ. մայիս ամսին նպաստներ ստացած ընտանիքների վերաբերյալ

09.06.2015


ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ներից ստացված տեղեկատվության, 2015թ. մայիս ամսին մարզում նպաստներ են ստացել 5161 ընտանիքներ, որոնցից 1961-ը Իջևանի /1530-ը՝ ընտանեկան նպաստ, 431-ը՝ սոցիալական նպաստ/, 1242-ը Դիլիջանի /945-ը՝ ընտանեկան նպաստ, 297-ը՝ սոցիալական նպաստ/, 1052-ը Բերդի /830-ը՝ ընտանեկան նպաստ և 222-ը՝ սոցիալական նպաստ/ և 906-ը Նոյեմբերյանի /638-ը՝ ընտանեկան նպաստ և 268-ը՝ սոցիալական նպաստ/ տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 480 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան՝ 196, Դիլիջան՝ 109, Բերդ՝ 100, Նոյեմբերյան՝ 75/, իսկ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ 457 ընտանիքներ /Իջևան՝ 180, Դիլիջան՝ 94, Բերդ՝ 84, Նոյեմբերյան՝ 99/:
Մայիս ամսվա ընթացքում մարզի 384 ընտանիքներ ստացել են նաև նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18