Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպեցին Տավուշի մարզային և Վրաստանի ԱՌՆ թիմերի անդամները

10.06.2015

<<Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում>> ծրագրի շրջանակներում հունիսի 9-ին Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին Աղետների ռիսկերի նվազեցման /ԱՌՆ/ Տավուշի մարզային թիմի և Վրաստանի ԱՌՆ թիմի անդամները: Միջոցառմանը քննարկվեցին տեղական մակարդակով ռիսկերի կառավարմանը վերաբերող հարցեր: Հանդիպումը բացեց ծրագրի համակարգող Զառա Տոնոյանը: Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վաղինակ Հովսեփյանը մանրամասն ներկայացրեց աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ մարզում իրականացվող աշխատանքները, կարևորեց հունիսի 5-ից արդեն մարզում գործող 911 ծառայության ստեղծումը: Վրացի գործընկերները ուշադրությամբ ծանոթացան աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ Տավուշում իրականացվող աշխատանքներին, այնուհետև հայկական կողմին փոխանցեցին իրենց ունեցած փորձը: Մարզպետարանից հանդիպման մասնակիցներն ուղևորվեցին <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի Երեխայի զարգացման ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ ծանոթացան այստեղ մատուցվող ծառայություններին, դիտեցին <<Տան անվտանգությունը՝ երեխաների ձեռքերում>> տիկնիկային փոքրիկ ներկայացում ԱՌՆ թեմայով: Այստեղ կազմակերպվել էր նաև տարհանման վարժանք <<Երկրաշարժ>> թեմայով: Հաջորդ հանդիպումը Հովքի համայնքային դպրոցում էր, որտեղ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին տեղական մակարդակով ռիսկերի կառավարման գործընթացին և արդյունքներին վերաբերող հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14