Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>> և <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթի մարզային փուլի արդյունքները

02.06.2015


Տավուշի մարզում ամփոփվեցին ՀՀ կրթության ու գիտության նախարարության կողմից անցկացվող <<Տարվա լավագույն ուսուցիչ>>, <<Տարվա լավագույն տնօրեն>> և <<Տարվա լավագույն դաստիարակ>> մրցույթի մարզային փուլի արդյունքները: Մարզային գնահատող հանձնաժողովները, որոնց կազմում ընդգրկվել են Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, ինչպես նաև կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչը՝ Նոյեմբերյանի ավագ դպրոցի տնօրեն Ռուբեն Գիշյանը, <<Տարվա լավագույն ուսուցիչ>> անվանակարգում հաղթող է ճանաչել Արծվաբերդի միջնակարգ դպրոցի զինղեկ Գուրգեն Զարգարյանին: <<Տարվա լավագույ տնօրեն>> անվանակարգում հաղթել է Բերդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզան Թումանյանը: <<Տարվա լավագույն դաստիարակ>> է ճանաչվել Սևքարի մանկապարտեզի դաստիարակ Ռուզաննա Մայիլյանը: Բոլոր հաղթողները կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին, որը տեղի կունենա Ուսուցչի օրվա նախօրեին և կստանան պարգևներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59