Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն մարզում հաշվառված աշխատանք փնտրողների և գործազուրկների վերաբերյալ

12.06.2015

ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկացմամբ, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2015 թվականի հունիսի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 5376 աշխատանք փնտրող անձ, որից 1804-ը՝ Իջևանում, 1966-ը՝ Դիլիջանում, 806-ը՝ Բերդում և 800-ը՝ Նոյեմբերյանում: Զբաղվածության կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքի արդյունքում աշխատանք փնտրողներից 192-ը տեղավորվել են աշխատանքի: Նրանցից 113-ը հաշմանդամներ են: Զբաղվածության կենտրոնների կողմից տրամադրված տվյալների համաձայն մարզում հաշվառված է 4659 գործազուրկ: Գործազուրկներից 3270-ը կանայք են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59