Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարկուտ է տեղացել Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում. վնասի չափերը ճշտվում են

12.06.2015

Հունիսի 11-ին, երեկոյան ժամը 22-ի սահմաններում, Տավուշի մարզի Արճիս, Այրում, Դեբեդավան, Բագրատաշեն, Պտղավան, Հաղթանակ, Զորական, Բերդավան, Կողբ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել: Հատկապես այն եղել է երկարատև և խոշոր Արճիս, Լճկաձոր ու Այրում գյուղերում:
Հունիսի 12-ի առավոտյան ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը, որը գլխավորում է մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և որի կազմում ընդգրկված են մարզպետի օգնական Հարություն Ղուլիջանյանը, գյուղատնտեսության և բնապահպանության ու քաղաքաշինության վարչությունների պետեր Վաղարշակ Սուքոյանը և Գրիշա Բադալյանը, եղել է համայնքներում, տեղում ուսումնասիրել ստեղծված իրավիճակը, հանդիպել բնակիչների հետ: Կարկտահարված համայնքներ է այցելել նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Կարկուտից տուժել են ոչ միայն գյուղատնտեսական կուլտուրաները, ծառերը, այգիները, սպասվող բերքը, այլև շինությունների տանիքներ, պատուհաններ և այլն:
Աշխատանքային խմբի կողմից հանձնարարվել է համայնքների ղեկավարներին ստեղծել համայնքային հանձնաժողովներ, որոնք կուսումնասիրեն և կճշտեն կարկուտի հասցրած վնասները: Համայնքային հանձնաժողովներն ուսումնասիրության արդյունքները կներկայացնեն Տավուշի մարզպետարան, իսկ մարզպետարանն էլ սահմանված ընթացակարգով՝ ՀՀ կառավարություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18