Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բանակ-հասարակություն կապի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ պաշտպանության նախարարության և Տավուշի մարզպետարանի համատեղ ջանքերով <<Բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> խորագրով սեպտեմբերի 24-ին հերթական միջոցառումն էր կազմակերպվել Տավուշի մարզպետարանում: Այս անգամ հայրենի մարզում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում ծառայող տավուշցի լավագույն ժամկետային զինծառայողները: Նրանց հետ մարզ էին ժամանել ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար,...

Ստորագրվեց համագործակցության համաձայնագիր 24.09.2014
Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Ռումինիայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Տուլչայի նահանգի խորհրդի փոխնախագահ Վասիլե Ստրատը, Դանուբի Դելտայի բիոսֆերայի արգելոցի կառավարիչ Լուչիան Էդվարդ Սիմիոն, Գեռլայի քաղաքապետ Մարիուս Սաբոն, Թրգու-Օկնայի քաղաքապետ Շտեֆան Սիլոկին, Գեորգենի քաղաքապետ Յանոշ Մեզեյը, Բոտոշանի փոխքաղաքապետ Կատալինա Կամելիա Լուպաշկուն, <<Բոտոշանի մետրոպոլիայի շրջան>> միջհամայնքային զարգացման միության նախագահ Ֆլորին...

Անկախության տոնին նվիրված միջոցառում Վազաշենում 24.09.2014
ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել սահմանամերձ Վազաշեն համայնքում: Միջոցառմանը ներկա էր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Տոնի առթիվ մարզի ղեկավարը համայնքից Արցախյան պատերազմին և 1989-1994թ.թ. ինքնապաշտպանական մարտերին մասնակցած 74 վազաշենցիների պարգևատրեց ՀՀ պաշտպանության նախարարի <<Գարեգին Նժդեհ>>, <<Մարշալ Բաղրամյան>>, <<Դրաստամատ Կանայան>> և <<Վազգեն Սարգսյան>> մեդալներով: Միջոցառմանը, որն...

Անցկացվեց <<Փարաջանովի հետադարձ լույսը>> խորագրով ցուցահանդես-մրցույթի մարզային փուլը 22.09.2014
Սեպտեմբերի 20-ին Իջևանի արվեստի դպրոցում տեղի ունեցավ ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին և կրում էր <<Փարաջանովի հետադարձ լույսը>> խորագիրը: Միջոցառման մտահղացումը պատկանում է Հովիկ Աբրահամյանին, միջոցառումների շարքն այժմ իրականացվում է ներկայիս ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո: Ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում խթանել մշակութային հաղորդակցումը, հնարավորություն տալ բացահայտել ստեղծագործական ներուժն ու...
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ ո ր ո շ ու մ ե մ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա ԴԱՎԹՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ...
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 19.09.2014
Սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ պետական կարևորագույն տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի պատմական օրը իրականություն դարձավ հայ ժողովրդի՝ ազատ ու անկախ երկիր ունենալու դարավոր երազանքը, և Հայաստանը կրկին ստանձնեց ինքն իր ճակատագրի տերը լինելու արդարացի իրավունքը: Դժվար է եղել անկախության հասնելու ճանապարհը, բայց հայ ժողովուրդը միասնական կամքով ու տոկունությամբ կարողացավ ձեռք բերել իր անկախությունն...


