Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցեց Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության միջազգային օրվան նվիրված քայլերթին

04.12.2014

Այսօր <<Հույսի կամուրջ >> հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման կենտրոնը նախաձեռնել և Տավուշի մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր քայլերթ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության միջազգային օրվան: Մասնակցում էին պետական և հասարակական մարմինների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Երթին մասնակցեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Այն մեկնարկեց Տավուշի մարզպետարանին հարող տարածքից և ավարտվեց Իջևանի պատկերասրահում, որտեղ ցուցադրված էին <<Հույսի կամուրջ>> հաճախող երեխաների աշխատանքները: Պատկերասրահում նաև հետաքրքիր միջոցառում էր կազմակերպված, որի ընթացքում հատուկ կարիք ունեցող երեխաները, նրանց ծնողները ներկայացրին ներառական կրթության արդյունքում ձեռք բերված հաջողությունները: Ողջույնի խոսք ասաց նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա նշեց, որ Տավուշի մարզը ներառական կրթության առաջամարտիկներից է և այդ գործում իր կարևորագույն տեղն ունի <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը: Ընդգծեց, որ հատուկ կարիք ունեցող երեխաները միշտ լինելու են պետական հոգածության ներքո, մարզպետարանում իրականացվող ծրագրերի կենտրոնում: <<Ամեն ջանք գործադրվելու է, որպեսզի նրանք ունենան համապատասխան պայմանները և կրթություն ստանալու, և հետագա կենսագործունեության համար>>- նշեց մարզպետ Հովիկ Աբովյանը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03