Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր մարզադահլիճ բռնցքամարտի ռինգով

03.12.2014

Իջևան քաղաքի և տարածաշրջանի երեխաներն այսուհետ ավելի լիարժեք պայմաններում կարող են զբաղվել բռնցքամարտով: Իջևանի թիվ 1 դպրոցում կգործի հռչակավոր բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դահլիճ նոր ռինգով: Այն իր համապատասխան հավաքածուով Տավուշի մարզպետարանին նվիրել է ՀՀ Օլիմպիական կոմիտեն, նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանի նախաձեռնությամբ: Իսկ ռինգի տեղադրման աշխատանքներն իրականացրել է Իջևանի քաղաքապետարանը: Ողջունելով հավաքվածներին ռինգի բացման առիթով, օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Դերենիկ Գաբրիելյանը, ներկայացրեց նաև բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի կենսագրությունը, ինչպես և ինչ պայմաններում է նա սկսել զբաղվել բռնցքամարտով, ինչ հայտնի մարտեր է ունեցել և ինչպիսի հջողությունների է հասել: Նա հույս հայտնեց, որ տարածաշրջանն անպայման կունենա անվանի բռնցքամարտիկներ և ռինգի առկայությունը խթան կհանդիսանա դրա համար: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհավորեց ռինգի բացման առթիվ, շնորհակալություն հայտնեց Դերենիկ Գաբրիելյանին և Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանին նման նախաձեռնության համար և հույս հայտնեց, որ  ռինգը լիարժեք կծառայի մեր երեխաների ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էր և ռինգի բացման առիթով ողջունեց ու շնորհավորեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նա նշեց, որ սա լավ հիմք է, որպեսզի Իջևանը դառնա բռնցքամարտի տարածաշրջանային կենտրոն: Ողջույնի և երախտիքի խոսք ասացին նաև Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, վետերան Սուրեն Օհանյանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը:
Հանդիսավոր բացումից անմիջապես հետո, բռնցքամարտով զբաղվող երեխաներն սկսեցին իրենց մարզումները ռինգում: Ինչպես հայտնեց մարզիչ Անդրանիկ Էդիլյանը, բռնցքամարտի խմբակ հաճախում են 40 երեխա, սակայն նրանք մինչև հիմա մարզումներն անց են կացրել առանց ռինգի, իսկ ռինգի առկայության պարագայում մարզվողնեի թիվը կավելանա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14