Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում երիտասարդների հետ

10.12.2014

Այսօր Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնում մարզպետի խորհրդական Կարեն Իսկանդարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երիտասարդների հանդիպումը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ: Երիտասարդության ներկայացուցիչները հիմնականում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ էին, սակայն կային նաև արդեն բուհն ավարտած և աշխատող երիտասարդներ: Հենց սկզբից մարզպետ Հովիկ Աբովյանը հորդորեց երիտասարդներին, որպեսզի հանդիպումը չընկալվի որպես պաշտոնական միջոցառում, այլ լինի անկեղծ, անկաշկանդ զրույց: Նա նշեց, որ թեմաների սահմանափակում չկա, քանի որ երիտասարդությանը հետաքրքրող թեմաներն էլ, հուզող խնդիրներն էլ բազմաթիվ են: <<Բացի այդ, ինձ համար նույնպես շատ կարևոր է նաև լսել երիտասարդների կարծիքները տարբեր հարցերի վերաբերյալ>>- շեշտեց մարզպետը: Եվ, իսկապես, հանդիպումը շատ բովանդակալից ստացվեց, իսկ արծարծվող թեմաները տարաբնույթ էին. դրանք վերաբերում էին և հենց իրենց՝ ուսանողներին. ուսանողնական հանրակացարաններ, աշխատատեղեր, և ընդհանուր առմամբ մարզին, համայնքներին, առնչվող խնդիրներ էին. աղբահանություն, ասֆալտապատում, երթևեկություն, բնապահպանություն, մշակութային և հասարակական կյանք և այլն: Մարզպետը երիտասարդներին ներկայացրեց տարբեր ոլորտներում առկա ծրագրերը, ՀՀ կառավարության կողմից վերջին շրջանում սահմանամերձ համայնքներին տրված արտոնությունները, հետագա անելիքներն ու ծրագրերը:
Մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ բարձրացված կոնկրետ հարցերին արագ լուծում կտրվեն, իսկ այն ոլորտների առնչությամբ, որտեղ համակարգային մոտեցումներ են պահանջվում, նա հավաստիացրեց, որ դրանք ամենօրյա աշխատանքային օրակարգով քննարկվում և քայլ առ քայլ մշակվում են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27