Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզխորհրդի հերթական նիստում

09.12.2014

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը: Մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը, մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհավորեց, դրամական պարգևով և շնորհակալագրերով պարգևատրեց շախմատի Տավուշի մարզի հավաքական թիմի անդամներին՝ Հասմիկ Ամիրյանին, Էմիլ Մատինյանին, և Արամայիս Չիլինգարյանին: Նրանք մասնակցելով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված արագ շախմատի հանրապետական առաջնությանը, թիմային մրցապայքարում գրավել էին 3-րդ տեղը, իրենցից առաջ թողնելով Երևանի Կենտրոն և Աջափնյակ համայնքների թիմերին, իսկ Իջևանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը կանանց մրցապայքարում՝ 1-ին տեղը:
Օրակարգի առաջին հարցով հերթական անգամ քննարկվում էր մարզի համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականի մասին հարցը, որը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ–տնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը: Նա հայտնեց, որ 62 համայնքի 2014 թվականի տեղական բյուջեների տարեկան նախատեսված եկամուտների հանրագումարը կազմել է 2 811.9 մլն. դրամ, որից սեփական եկամուտները 715.3 մլն. դրամ է կամ ընդհանուր գումարի 25,4 տոկոսը, իսկ պաշտոնական դրամաշնորհները՝ 2096.6 մլն դրամ, այդ թվում ՀՀ պետական բյուջեից տրամադրվող դոտացիան՝ 1924.5 մլն դրամ: Դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 615.5 մլն դրամ կամ կատարվել է նախատեսվածի 95.3 տոկոսը: Ըստ առանձին եկամտատեսակների սեփական եկամուտների կատարողականների պատկերը դեկտեմբերի 1-ի տվյալներով այսպիսին են: Հողի հարկը հավաքագրվել է 88,5 տոկոսով, գույքահարկը՝ 100.8 տոկոսով, տեղական տուրքերը՝ 81.9 տոկոսով: Թեև 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ համայնքների սեփական եկամուտները 130.2 մլն դրամով ավել են հավաքագրվել, սակայն դեռ կան առանձին համայնքներ, որոնք խիստ թերի են կատարում հավաքագրման աշխատանքները և շատ ցածր տոկոսային ցուցանիշներ ունեն: Մարզպետ Հովիկ Աբովյանը, բոլոր այն համայնքների ղեկավարներին, ովքեր թերացել են բյուջեի կատարման գործում, տեղեկացրեց, որ տարվա ավարտին շատ քիչ ժամանակ է մնացել և պետք է ջանք ու եռանդ չխնայեն բյուջեն լրացնելու ուղղությամբ: Նա նշեց, որ պետությունն իր վրա դրված բոլոր պարտավորությունները կատարել է, ժամանակին փոխանցելով դոտացիաները, իսկ համայնքները չեն կարողանում հավաքագրել իրենց իսկ կողմից նախատեսված գումարները: Բացի այդ ՀՀ կառավարության որոշմամբ մարզի սահմանամերձ 22 համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ցուցաբերվել է 51,1 մլն. դրամի պետական աջակցություն, որն ամբողջությամբ վճարվել է:
Թերացող համայնքների ղեկավարներին մարզպետ Հովիկ Աբովյանը խիստ նախազգուշացրեց նաև ՀՀ կառավարության ծրագրերով աշնանացան ցորենի սերմացուի դիմաց պարտք մնացած գումարները վերադարձնելու խնդրի հետ կապված: Ինչպես տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, 2013թ. աշնանը մարզի 47 համայնքների տրամադրվել է 350 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ միչև 2014թ. հոկտեմբերի 10-ը 56.0 մլն դրամ հավաքագրելու պայմանով: Չնայած մարզպետարանի գրավոր և բանավոր հիշեցումներին, դեկտեմբերի 8-ի դրությամբ հավաքագրվել է 25.734 մլն.դրամ: Պարտքը կազմում է 30 մլն.266 հազար դրամ: Երկու հարցերի հետ կապված խնդիրները լուծելու և թերացումները շտկելու նպատակով մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից տրվեց 10-օրյա ժամկետ:
Օրակարգի երրորդ հարցով   մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Գրիշա Բադալյանը տեղեկատվություն ներկայացրեց մարզում 2014 թվականին պետբյուջեի հատկացումներով և Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքերի մասին: 2014 թվականին հատկացված 335.0 մլն դրամ գումարի սահմաններում կատարվել են հետևյալ աշխատանքները. 104.0 մլն դրամն օգտագործվել է կրթական հաստատություններում վերանորոգման աշխատանքների վրա, 185.0 մլն դրամը՝ ճանապարհաշինության ոլորտում, 3.41.0 մլն դրամ հատկացվել է Այգեձոր համայնքի ոռոգման ջրատարի կառուցման համար, 4.14.6 մլն դրամը տրամադրվել է նախագծանախահաշվային և հետազոտական աշխատանքներին, կազմվել են գրեթե 30 օբյեկտի նախագիծ և սեյսմիկ հետազոտություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57