Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բացվեց Դիլիջանի <<Հույսի կամուրջ>> ՀԿ նորացված կենտրոնը

04.12.2014

Հիմնանորոգումից հետո Դիլիջանում դեկտեմբերի 3-ին բացվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցության կենտրոնը։ Հաստատության վերանորոգմանն աջակցելու գաղափարը պատկանում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDеA) հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին։ Կենտրոնի հիմնանորոգումն իրենց սեփական ուժերով և միջոցներով իրականացրել են Դիլիջան միջազգային քոլեջի շինարարական կազմակերպությունները, այն համալրվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ գույքով: Բացման արարողությանը մասնակցում էին պետական մարմինների, մարզային և տեղական իշխանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էր և ելույթ ունեցավ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա շնորհավորեց նորացված կենտրոնի բացման առիթով և մարզպետ Հովիկ Աբովյանի անունից շնորհակալություն հայտնեց ծրագիրն իրականացնող կազմակերպությանը, շինարարներին, բոլոր գործընկերներին, ովքեր աջակցում են մարզում ներառման խնդիրների լուծմանը, ինչպես նաև   <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությանը, որն իր կենտրոններն է բացել մարզի բոլոր 4 տարածաշրջաններում: Լևոն Սարգսյանը գոհունակություն հայտնեց, որ ընդհանուր գործի նկատմամբ թիմային մոտեցում է ձևավորվել մարզում, և այդ թիմը տարեցտարի ընդլայնվում է: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից <<Հույսի կամուրջ>> ՀԿ Դիլիջանի կենտրոնին որպես նվեր հանձնվեց համակարգիչ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57