Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային քննարկում 24.07.2014

Հուլիսի 24-ին Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին մարզի զարգացման ծրագրի ոլորտային խմբերի ղեկավարները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հարցով շահագրգռվածներ: ՕՔՍՖԱՄ-Հայաստան կազմակերպության կողմից իրականացվող <<Տնտեսական արդարություն և պարենային անվտանգություն>> ծրագրի շրջանակներում քննարկվեց <<ՀՀ Տավուշի մարզի 2012-2015 թ.թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի գենդերային ուղղորդում>>...

Գյուղատնտեսության փոխնախարարի հետ քննարկվեցին դեղձի մթերման ու արտահանման հետ կապված հարցեր

Գյուղատնտեսության փոխնախարարի հետ քննարկվեցին դեղձի մթերման ու արտահանման հետ կապված հարցեր 23.07.2014

Հուլիսի 22-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Փոխնախարարն այցն սկսեց Տավուշի մարզպետարանից, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի հետ քննարկվեցին դեղձի մթերման ու արտահանման հետ կապված հարցեր: Մարզպետն իր պատրաստակամությունն ու աջակցությունը հայտնեց խնդրի լուծմանը: Այնուհետև Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանի և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վահան Կարապետյանի...

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 21.07.2014

Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարը առաջինն այցելեց Այգեձոր համայնք, որտեղ ծանոթացավ «Էկոգարդեն արտադրական կորպորացիա» ՍՊԸ-ի գործունեությանը: Ընկերությունը, որ հիմնադրվել է 2011 թվականին, այսօր ունի 45 աշխատող և գյուղացիական տնտեսություններից մթերում է պտղի և բանջարեղենի գրեթե բոլոր տեսակները: Տարեկան այստեղ արտադրվում են շուրջ 200 տոննա տարբեր տեսակի...

Աշխատանքի տոնավաճառ Նոյեմբերյանում

Աշխատանքի տոնավաճառ Նոյեմբերյանում 21.07.2014

ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ 2014թ. հուլիսի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: Միջոցառումը կազմակերպվել էր պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Տոնավաճառին մասնակցեցին շուրջ 25 գործատու 57 առկա թափուր աշխատատեղով: Տոնավաճառը մի հիանալի հնարավորություն էր աշխատանք փնտրողների համար՝ միաժամանակ հանդիպելու բազմաթիվ գործատուների, ծանոթանալու աշխատաշուկային, առաջարկվող զբաղվածության նոր ծրագրերին և գտնելու հարմար աշխատանք, իսկ...

Քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

Քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը 21.07.2014

Հուլիսի 21-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որտեղ քննարկվեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Քննարկմանը մասնակցում էին մարզի տեղական ինքնակառավարման, իրավական, կրթական ու առողջապահական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հայեցակարգով նախատեսված դրույթները ներկայացրին ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը և ՀՀ Նախագահի...

Մերօրյա հերոսի մասին պատմող  գրքի շնորհանդես ոստիկանությունում

Մերօրյա հերոսի մասին պատմող գրքի շնորհանդես ոստիկանությունում 17.07.2014

Հուլիսի 17-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում տեղի ունեցավ Թելման Մայիլյանի <<Կյանքը՝ հանուն կյանքի>> գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է մեր հայրենակից, ոստիկանության կապիտան Հայկ Մուշեղի Ղալումյանի մասին, ով իր կյանքը հերոսաբար զոհաբերեց ծառայողական պարտքը կատարելիս: Սկսած 1994 թվականից շուրջ տասը տարի Հայկ Ղալումյանը ոստիկանության համակարգում էր: Աշխատանքային մկրտությունն ստացել էր ոստիկանության Դիլիջանի բաժնին կից պահպանության բաժանմունքում որպես...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-19 16:23:38