Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը

11.12.2014

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը, Իրժի Աբերլիեն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անձնական օգնական Սայմոն Տեշլերը: Ընդհանուր առմամբ բրիֆինգի ընթացքում քննարկվեցին սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված հարցեր: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը ներկայացրեց մարզի սահմանամերձ համայնքներում տիրող իրավիճակը: Նշեց, որ քանի որ հակառակորդը շարունակում է նշանառության տակ պահել մարզի սահմանամերձ բնակավայրերը, մի շարք գյուղերի կրթական հաստատությունների տարածքներում պաշտպանիչ պատեր են կառուցվում դպրոցներ և մանկապարտեզներ հաճախող երեխաներին պաշտպանելու նպատակով, ինչպես նաև որոշակի հատվածներում կառուցվում են շրջանցիկ ճանապարհներ ապահով երթևեկություն ապահովելու համար:ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվեցին նաև ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Բրիֆինգին հաջորդեց ԵԱՀԿ հերթական դիտարկումը Տավուշի մարզի Այգեպար համայնքի հատվածում:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05