Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուշադրություն

18.12.2014

“Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն” ՀԿ
Անվանումը` Տուրիզմի մասնագետ Տավուշի մարզում “Տուրիզմի տեղեկատվական կենտրոնի” կառավարման համար
Բաց մրցույթ` Համապատասխան որակավորում ունեցողները կարող են դիմել
Սկսման օրը` Հնարավորինս շուտ
Տևողությունը` 25.01.2015 -01.12.2015, հնարավոր երկարացմամբ
Վայրը` Իջևան, Տավուշի մարզ
Աշխատանքի նկարագրությունը` “Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն” ՀԿ փնտրում է տուրիզմի մասնագետ “Տուրիզմի տեղեկատվական կենտրոնի” գործունեությունը իրականացնելու, տարբեր կառույցների, բիզնեսների ու Տավուշում, ինչպես նաև Հայաստանում տուրիզմում ներգրավված կազմակերպությունների հետ կապեր ձևավորելու համար:
Պատասխանատվությունը`
ա) Աջակցել մարքեթինգային նյութեր պատրաստելուն
• Հավաքել տեղեկատվություն տուրիստական փաթեթների համար
• Հավաքել տեղեկատվություն տեղական տուրիստական կառույցների մասին
• Մշակել նյութեր էլ.կայքի համար
բ) Կազմակերպել սեմինարներ, վերապատրաստումներ ու աշխատանքային հանդիպումներ
գ) Աջակցել ՀԿ-ի կողմից նախատեսվող ուսումնասիրությունների իրականցմանը
դ) Իրականացնել ՀԿ-ի կողմից հանձնարարաված աշխատանքները
Պահանջվող որակավորումը`
 Բարձրագույն կրթություն, ցանկալի է տուրիզմի ոլորտում
 3 տարվա աշխատանքային փորձ
 Ցանկալի է ծրագրերի իրականացման փորձ, հատկապես վերլուծությունների, ուսումնասիրությւնների ու հաշվետվությունների պատրաստման առումով
 Լսելու, գրելու և հաղորդակցվելու մեծ հմտություններ
 Հմտություններ տեղական, ազգային և միջազգային գործընկերների հետ աշխատելու ոլորտում
 Մոտիվացված անհատ բարձրորակ աշխատանք կատարելու առումով
 Հայերենի գրագետ իմացություն
 Անգլերենի ու ռուսերենի գիտելիքներ
 Համակարգչային գրագիտություն

Աշխատավարձը` Մրցակցային, աշխատանքային փորձի վրա հիմնված
Դիմելու գործընթացը` Բոլոր համապատասխան որակավորում ունեցող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը ուղարկել պրն. Հովհաննես Ղահրամանյանին, hov_hannes@yahoo.com.
Դիմումների ներկայացման ժամկերները` դեկտեմբերի 17, 2014 - հունվարի 15, 2015
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59