Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<< Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն>> հասարակական կազմակերպությունն սկսում է ծրագրի իրականացման գործընթացը

16.12.2014

Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ ստեղծված << Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն>> հասարակական կազմակերպությունը Գերմանիայի Դաշնության Ռեգեն և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզերի միջև համագործակցության շրջանակներում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /ԳՄՀԸ, GIZ/ կողմից տրամադրած դրամաշնորհի միջոցներով, արդեն անցնում է գործնական քայլերի իրականացմանը: Այս թեմայով այսօր աշխատանքային քննարկում տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ԳՄՀԸ-ի << Համայնքների զարգացում հարավային Կովկասում>> ծրագրի խորհրդատու Մերի Սարգսյանը և << Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն>> հասարակական կազմակերպության նախագահ Հովհաննես Ղահրամանյանը: Ներկայացվեցին այն հիմնական աշխատանքները, որոնք իրականցվելու են հենց այս ծրագրի շրջանակներում. բազմալեզու կայքի ստեղծում, տեղեկատվական փաթեթների կազմում, ցուցանակների տեղադրում և շատ այլ գործընթացներ, որոնք կխթանեն մարզում տուրիզմի զարգացմանը և կնպաստեն Տավուշը ներկայացնել աշխարհին որպես տուրիզմի համար հետաքրքիր տարածաշրջան: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց աշխատանքների մեկնարկի կապակցությամբ և նշեց, որ մարզպետարանն իր ամողջ աշխատակազմով և բոլոր հնարավորություններով կաջակցի ծրագրի արդյունավետ իրականացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05