Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային քննարկում

16.12.2014

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ աշխատանքային կարգով քննարկվեցին <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի իրականացրած ծրագրերը և այն անելիքները, որոնք հիմնականում նախատեսված են կատարվել 2015 թվականի ընթացքում: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, հիմնադրամի տնօրեն Հրաչ Թումանյանը, արտադրության գծով տնօրեն Ռոբերտ Նավասարդյանը: Հայտնի է, որ հիմնադրամը գործում է համաձայն շրջանակային պայմանագրի, որը դեռևս 2011 թվականին ստորագրվել է ՀՀ Տավուշի մարզի և Ֆրանսիայի Օ-Դը Սեն նահանգի միջև: Ծրագրերը միտված են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Նպատակ ունենալով զարգացնել անասնապահությունը մարզում ամբողջությամբ, ստեղծվել է անասնապահական համալիր Լուսաձոր համայնքում , հիմնվել են նաև մինի-ֆերմաներ տարբեր համայնքներում: Արդեն գործում են Նավուրի և Կիրանցի մինի ֆերմաները, կառուցվել և պատրաստ են Գանձաքարի և Գոշի ֆերմաները: Քննարկման փուլում է, թե 2015 թվականին, որ համայքներում է նպատակահարմար կառուցել նմանատիպ ֆերմաներ: Քանի որ հիմնադրամը ունի նաև այգիների ստեղծման, արոտների զարգացման բաղադրիչներ, ապա քննարկվեցին նաև 2015 թվականին դրանց զարգացման ուղղությունները: Ինչպես նաև կատարվեցին առաջարկներ արդեն ստեղծված ագրոբազայի գործունեության բարելավման ուղղությամբ:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03