Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի թիվ 1 դպրոցի սանը՝ դափնեկիր

11.12.2014

Ավարտվեց <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական փառատոնը: Սա արդեն թվով 3-րդ փառատոնն է, որ կազմակերպվում է <<Ռուսաստանի հայերի միություն>> համառուսաստանյան հասարակական կազմակերպության, <<Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն>> ՀԿ-ի, <<Ռուսական աշխարհ>> հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների կողմից և մարզպետարանների աջակցությամբ: Փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 1-ից: Օրերս Երևանում`օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կայացավ փառատոնի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը և դափնեկիրների գալա համերգը: Փառատոնի եզրափակիչ փուլ անցած 90 մասնակիցներից դափնեկրի կոչման արժանացել և գալա համերգին մասնակցելու իրավունք էին նվաճել 19 -ը, ևս 10 մասնակից արժամացել են խրախուսական մրցանակների: Մրցույթում հաղթել և դափնեկրի կոչման է արժանացել նաև Տավուշի մարզի ներկայացուցիչ, Իջևանի թիվ 1 դպրոցի սան Բենիամին Ղալումյանը: Գալա համերգին նույնպես Խաչատրյանական բեմից Բենիամինը մի ուրույն հնչեղությամբ կատարեց «Синий платочек» երգը «Ռուսական հայրենասիրական երգ» ժանրից :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57