Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների 3-րդ հերթափոխը

27.07.2015

ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման շրջանակներում հուլիսի 27-ի առավոտյան Տավուշի մարզպետարանի մոտից Հանքավանի ,,Լուսաբաց,, ճամբար մեկնեց դպրոցականների վերջին՝ 3-րդ հերթափոխը: Ճամբար մեկնողների 80 հոգանոց խմբում ընդգրկված էին երեխաներ մարզի տարբեր տարածաշրջաններից: Ինչպես միշտ, այս անգամ էլ երեխաների անվտանգ տեղափոխումը ճամբար ապահովում էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: 20 օր իրենց հանգիստն անցկացնելով ճամբարում՝ դպրոցականները տուն կվերադառնան նոր ընկերներ ձեռք բերած, հետաքրքիր հիշողություններով ու նոր լիցքերով: Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանի տեղեկացմամբ ճամբարում ստեղծված են բոլոր պայմանները երեխաների առօրյան ու հանգիստը հետաքրքիր ու բովանդակալից անցկացնելու համար: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր միաժամանակ դիմավորելու են երկրորդ հերթափոխից վերադարձող ճամբարականներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03