Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգնություն ,,Ամքորից,,

29.07.2015


  Ամերիկյան ,,Ամքոր,, բարեգործական կազմակերպությունը, համագործակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, իրականացրեց սննդօգնության ծրագիր Տավուշի մարզի 24 սահմանամերձ համայնքների անչափահաս երեխաներ ունեցող 200 անապահով ընտանիքների համար: Հուլիսի 28-ին նախարարության ներկայացուցիչը Տավուշի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության աշխատակիցների աջակցությամբ բարեգործական օգնությունը հասցեատերերին բաշխեց Իջևանի և Բերդի տարածաշրջաններում: Իջևանի տարածաշրջանից օգնություն ստացան Այգեհովիտ, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն, իսկ Բերդի տարծաշրջանից՝ Ներքին Կարմիրաղբյուր, Վերին Կարմիրաղբյուր, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Այգեպար, Չինարի, Պառավաքար համայնքներից ներկայացված ընտանիքները: Հուլիսի 29-ին օգնության բաշխումն իրականացվեց Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան, Կողբ, Դովեղ, Բաղանիս, Ոսկեվան, Ոսկեպար, Կոթի և Բարեկամավան գյուղերից՝ ցուցակներում ընդգրկված ընտանիքներին: Բարեգործական օգնության 8 կիլոգրամանոց արկղերն իրենց մեջ պարունակում են ոսպի և բրնձի խառնուրդ: Իսկ սննդամթերքի բաշխումն ընտանիքներին իրականացվեց համայնքապետարանների ներկայացրած ցուցակների համաձայն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:20:27