Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալություն՝ դպրոցականների ամառային հանգստի կազմակերպմանն աջակցելու համար

26.08.2015

 Այս ամառ ՀՀ կառավարության <<Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում>> ծրագրի շրջանակներում երեք հերթափոխով Հանքավանի <<Լուսաբաց>> ճամբարում իրենց հանգիստն անցկացրին Տավուշի մարզի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան 220 երեխաներ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, ճամբարային գործընթացի համակարգման և կազմակերպչական հարցերի կարգավորման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը գրավոր շնորհակալություն է հայտնել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման գործում մարզպետարանի կողմից հանձնաժողովին աջակցության համար: Շնորհակալական նամակում մասնավորապես ասված է. <<…Միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին իրենց աջակցությունը ցուցաբերեցին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները, մասնավորապես՝ աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Նարինե Ճաղարյանը, ում ցուցաբերած պատրաստակամության և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ պատշաճ ձևով իրականացվեց ճամբար մեկնող երեխաների ամառային հանգիստը, որի համար դպրոցականների 2015 թվականի ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի և իմ անունից հայտնում ենք մեր շնորհակալությունը>>:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03