Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Տավուշ>> ջոկատը հաղթանակած ու անմոռանալի տպավորություններով է վերադարձել <<Բազե-2015>> երիտասարդական հավաքից

25.08.2015

  Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում կայացավ <<Բազե-2015>> համահայկական ամենամյա երիտասարդական հավաքը, որին ամեն տարի մասնակցում է 600-ից ավելի երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից ու Սփյուռքից: Այս տարի Տավուշի մարզը ներկայացնող <<Տավուշ>> ջոկատն ընդգրկված էր Կապույտ ճակատում: Ջոկատի ինն անդամները փայլուն մասնակցություն ունեցան բոլոր ասպարեզներում: <<Բազե-երգ>> մրցույթում հրաշալի հանդես եկավ <<Տավուշ>> ջոկատը ներկայացնող Սեդրակ Պապյանը՝ ներճակատային մրցույթում զբաղեցնելով 2-րդ տեղը, իսկ ճակատների միջև պայքարում ճանաչվեց <<Բազե-երգիչ>>՝ արժանանալով ժյուրիի ամենաբարձր՝ երեք 10 միավորներին և պարգևատրվելով <<Բազեն>> խորհրդանշող գավաթով և պատվոգրով: Կազմակերպված թիմային աշխատանքի շնորհիվ ջոկատը <<Բազե-պարանի ձգում>> ներճակատային մրցույթում զբաղեցրեց 3-րդ տեղը: <<Բազե-նորաձևություն>> մրցույթում Կապույտ ճակատն զբաղեցրեց 2-րդ տեղը, որտեղ աշխատանքի պատասխանատուն էր <<Տավուշ>> ջոկատը ներկայացնող Լիլիթ Ալիխանյանը, ում էլ հանձնվեց պատվոգիրը: <<Տավուշ>> ջոկատի անդամ Վրեժ Սարհատյանն էլ ֆուտբոլի միջճակատային մրցույթում Կապույտ ճակատի կազմում զբաղեցրեց 2-րդ տեղը և վաստակեց արծաթե մեդալ: Գրանցած հաջողություններից հետո հաղթանակած <<Տավուշ>> ջոկատը անմոռանալի ու հիանալի տպավորություններով է վերադարձել հավաքից: Շնորհավորում ենք երիտասարդներին ձեռքբերումների առթիվ և սպասում նոր հաջողությունների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59