Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումներ սահմանամերձ համայնքների դպրոցներում

25.08.2015

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ նպատակ ունենալով մոտիկից ծանոթանալ համայնքներում առկա կրթական խնդիրներին, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ օգոստոսի 24-ին այցելեց Դովեղ և Բերդավան համայնքների միջնակարգ դպրոցներ: Սահմանից ընդամենը 1,5 կմ հեռավորության վրա գտնվող Դովեղ գյուղի դպրոցում գալիք ուսումնական տարում կսովոեն 65 աշակերտ, դպրոցն ունի 20 ուսուցիչ, իսկ 2,5 կմ հեռավորության վրա տեղակայված Բերդավանի դպրոցում 2015-16 ուս. տարում կսովորեն 380 աշակերտ, որոնց կդասավանդեն 47 մանկավարժ: Այս կրթօջախը համարվում է գերազանց սովորող աշակերտների դարբնոց, և ամեն տարի շրջանավարտների 60 տոկոսն ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություն: Սահմանամերձ այս համայնքների դպրոցների ուսուցիչները նախարարի ու մարզպետի հետ հիմնականում զրուցեցին ուսանողների ուսման վարձերի զեղչման, դպրոցների վերանորոգման, ուսուցիչների սոցապահովագրության փաթեթների, քիմիայի դասաժամերի սակավաության, շախմատի դպրոցական ծրագրերի և բազմաթիվ այլ հարցերի շուրջ: Նախորդ ուսումնական տարում զեղչվել էին որոշ սահմանամերձ համայնքներից բուհերում սովորող ուսանողների վարձավճարները, նախարարը հայտնեց, որ եթե լինեն որոշակի ֆինանսական հատկացումներ, հնարավոր է, որ այդ օգնությունը հասնի նաև այլ գյուղերի ուսանողների: ,,Երկու կարևոր հարց լուծվեց երկու գյուղերի համար: Ինչպես տեսաք երկու համայնքում էլ նախակրթական կրթության կազմակերպման խնդիրներ կան: Մենք իրականացնում ենք նախակրթարանների բացման ծրագիր, որը բարձր է գնահատվել հասարակության և միջազգային հանրության կողմից: Այս տարվա ընթացքում երկու գյուղերում էլ կնախաձեռնենք այս ծրագրի իրականացումը,, ,- Ամփոփելով այցը, տեղեկացրեց Արմեն Աշոտյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57