Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանրային խորհրդի պատվիրակությունը Տավուշի մարզում էր 13.10.2014
Հանրային խորհրդի անդամներ Կորյուն Առաքելյանը, Հովիկ Թադևոսյանը, Յուրի Ջավադյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով հոկտեմբերի 11-ին և 12-ին Տավուշի մարզում էին: Այցելության առաջին օրը նրանք եղան մարզի Բարեկամավան և Կոթի համայնքերում, որտեղ հանդիպումներ ունեցան բնակչության հետ, լսեցին մարդկանց հուզող խնդիրները և համատեղ քննարկեցին: Հաջորդ օրը վեր հանված խնդիրները քննարկվեցին նաև Տավուշի մարզպետարանում, որտղ նույնպես աշխատանքային...

Աշխատանքային խորհրդակցություն Տավուշի մարզպետարանում 13.10.2014
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակացությունը մարզպետարանի ամբողջ աշխատակազմի մասնակցությամբ: Մինչ աշխատանքային հարցերի քննարկումը, մարզպետը նշելով, որ հաճելի առաքելություն ունի կատարելու, շնորհակալգիր հանձնեց Կառլեն Աղինյանին սպորտի բնագավառում երկարատև գործունեության և անմնացորդ նվիրում համար: Հոկտեմբերի 5-ին լրացել է Կառլեն Աղինյանի 82-ամյակը, որից 62 տարին՝ աշխատելով Իջևանի հանրակրթական և մարզական դպրոցներում, նա նվիրել է սպորտի ոլորտի...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհավորեց Արարատբանկին գործունեության 1 տարվա առթիվ 10.10.2014
Արդեն 1 տարի է, ինչ Տավուշի մարզկենտրոն Իջևանում գործում է Արարատբանկի մասնաճյուղը: Այդ առիթով բանկի աշխատակազմը կազմակերպել էր փոքրիկ հավաքույթ՝ նպատակ ունենալով ամփոփել մեկամյա գործունեության արդյունքները: Ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Արարատբանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, հավաքվել էին հյուրեր, բանկի հաճախորդներ, համայնքների ղեկավարներ: Մասնաճյուղի կառավարիչ Միքայել Մարտիրոսյանը համառոտ ներկայացրեց բանկի առաջին տարվա...

Ներառական կրթության Տավուշի մարզի փորձնական կարգի քննարկումը 10.10.2014
Այսօր, Տավուշի մարզպետարանում, հերթական քննարկումն էր մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրման, ընթացքի և դրա հետ կապված դասավանդման այլ առանձնահատկությունների վերաբերյալ: Քննարկումն անցկացրեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, Երեխայի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանը, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, մարզպետարանի...

<<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված մրցույթ- փառատոն: 09.10.2014
Կարևորելով Ազգային էպոսի հանրահռչակման խնդիրը, արդեն 3-րդ տարին է ՀՀ մշակույթի նախարարության, <<Սասնա տուն>> ՀԿ-ի նախաձեռնությամբ, մարզպետարանների կրթության, մշակույթի և սպորտի վարչությունների աջակցությամբ, հանրապետությունում կազմակերպվում է <<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված մրցույթ- փառատոն: Այս տարի մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը կայացավ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում: Մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպվել են համալիր միջոցառումներ, որոնցից են <<Ես...
Քաղաքացիների հերթական ընդունելությունը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ 09.10.2014
Այսօր, Տավուշի մարզպետարանում, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելության օրն էր: Ընդունելության համար նախապես դիմել էին և հերթագրվել 18 քաղաքացի Իջևան քաղաքից և տարածաշրջանի մյուս համայնքներից: Ընդունելությանը մասնակցած 18 քաղաքացիներից 7-ը մարզպետին դիմեցին ֆինանսական աջակցության, 5-ը՝ աշխատանքի տեղավորման, 2-ը՝ վառելափայտի ձեռք բերման, 4-ը` այլ բնույթի հարցերով: Որոշակի հարցերի մարզպետ Հովիկ Աբովյանը տեղում լուծում տվեց: Իսկ քաղաքացիների կողմից...


