Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարվել է սանմաքրման, կանաչապատման և բարեկարգման միամսյակ

19.03.2015

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի 2015 թվականի N5-Ա կարգադրությամբ սույն թվականի ապրիլի 1-ից մայիսի 1-ը Տավուշի մարզի տարածքում հայտարարվել է սանմաքրման, կանաչապատման և բարեկարգման միամսյակ: Իսկ ապրիլի 18–ին մարզում կանցկանցվի համամարզային շաբաթօրյակ: Միամսյակը և շաբաթօրյակը կազմակերպելու, ինչպես նաև աշխատանքներն ամփոփելու նպատակով նույն կարգադրությամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով: Այն աշխատելով մարզի համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ, կկազմի սանմաքրման, կանաչապատման, բարեկարգման միամսյակի անցկացման մարզային ծրագիր, այնուհետև կհամակարգի այդ աշխատանքների կատարման ընթացքը: Հայտարարված միամսյակի աշխատանքներն ամփոփելուց հետո, լավագույն ճանաչված բակը, փողոցը, դպրոցը, կազմակերպությունը, համայնքը, հանգստի գոտին կարժանանան խրախուսական մրցանակների:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05