Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելության օրը Տավուշի մարզպետի մոտ

12.03.2015

Այսօր՝ մարտի 12-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Մարզպետի մոտ ընդունելության համար հերթագրվել էին 36 քաղաքացի Իջևան, Աչաջուր, Ազատամուտ, Այգեհովիտ, Սևքար, Խաշթառակ, Կողբ, Դովեղ, Բերդավան, Պտղավան, Կոթի, Գոշ համայնքներից: 36 քաղաքացուց 24-ը, ովքեր սոցիալապես անապահով ընտանիքներից էին կամ ծեր թոշակառուներ, տարբեր խնդիրների լուծման համար դիմել էին ֆինանսական աջակցության խնդրանքով: Մարզպետ Հովիկ Աբովյանն  ընդունելով և լսելով քաղաքացիներին, հանձնարարական տվեց Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի <<Այլ նպաստներ բյուջեից>> հոդվածով նախատեսված միջոցներից սոցիալական աջակցություն տրամադրել և բավարարել նրանց խնդրանքը: Ընդունելության եկած քաղաքացիներից 4-ը մարզպետին էին դիմել աշխատանքի, 2-ը՝ բնակարանի, 1-ը՝ նպաստի վերականգնման և 5-ը՝ այլ բնույթի հարցերով: Բարձրացված բոլոր խնդիրներին ընթացք տրվեցին, և մարզպետ Հովիկ Աբովյանը դրանց վերաբերյալ հանձնարարականներ տվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18