Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել են ՏԻՄ ընտրություններ

16.03.2015

Մարտի 15-ին Տավուշի մարզի Ակնաղբյուր , Ծաղկավան և Իջևան համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Իջևանում ընտրել են ավագանու անդամներ, իսկ Ակնաղբյուրում և Ծաղկավանում՝ համայնքի ղեկավար: Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացված տեղեկության համաձայն, Իջևանի 14119 ընտրողից ընտրությանը մասնակցել են 8563-ը: Ավագանու անդամության համար առաջադրված են եղել 21 թեկնածու, որոնցից ընտրվել են 15-ը:
Ակնաղբյուրում համայնքի ղեկավարի համար առաջադրվել է միայն գործող գյուղապետ Կարեն Դոլմազյանը: Ակնաղբյուրում ընտրողների ընդհանուր թիվը 369-նն է, որից ընտրությանը մասնակցել են 288-ը: Կարեն Դոլմազյանի օգտին քվեարկել են 285-ը: Ծաղկավան համայնքում նույնպես վերընտրվել է գործող համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանը՝ ստանալով 183 քվե: Մյուս թեկնածուի՝ Իսկանդար Մեհրաբյանի օգտին քվեարկել են 158 ծաղկավանցի: Ծաղկավանում ընտրողների ընդհանուր թիվը 452-ն է, որից ընտրությանը մասնակցել են 343-ը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50