Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթանում են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները

04.09.2015

  Հայաստանի Հանրապետությունում սեպտմբերի 3-ից անց են կացվում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները:
Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:
Զորավարժություններին ներգրավված են նաև Տավուշի մարզի բոլոր պետական կառույցները։
,Շանթ-2015 ,,-ի շրջանակում սեպտեմբերի 3-ին հայտարարված ,,Հավաք,, ազդանշանից հետո Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի ղեկավար կազմի ներկայացուցիչների խորհրդակցություն, որն ացկացրեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Խորհրդակցության ընթացքում նկարագրվեց զորավարժության սցենարով պայմանական ստեղծված իրավիճակը: Լսվեցին խաղարկային իրավիճակից բխող զեկույցներ, և կատարվեց խնդրադրում առանձին ծառայությունների համար` նույնպես պայմանական: Սեպտեմբերի 4-ին մարզում շարունակվեցին միջոցառումները համաձայն ուսումնավարժության պլանի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18