Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Բարեկամավան համայնքում էր

01.09.2015


Սեպտեմբերի 1-ի տոնական օրը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց Բարեկամավանի դպրոցում: Այս տարի Բարեկամավանի դպրոցն ունի երկու առաջին դասարանցի, սակայն մարզպետը պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրեց կրտսեր ու միջին դասարանների բոլոր աշակերտներին: Ելույթ ունենալով՝ մարզպետը, Գիտելիքի ու նոր ուսումնական տարվա առաջին օվա կապակցությամբ, շնորհավորեց և աշակերտներին, և ծնողներին ու ուսուցիչներին: Մաղթեց բոլորին նորանոր ձեռքբերումներ ու արգասաբեր աշխատանք: Մարզպետը նշեց, որ օրը հատկապես հիշարժան կդառնա առաջին դասարանցիների համար, քանի որ սա սկիզբն է նրանց կյանքի կարևորագույն փուլի: Բարեկամավանցիներին օրվա առթիվ շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր ասաց նաև մարզպետարանի աշխատակազմի կրթութան, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը:
Այնուհետև մարզպետ Հովիկ Աբովյանն առանձին-առանձին հանդիպումներ ունեցավ ուսուցիչների, աշակերտների ծնողների նաև համայնքի այլ բնակիչների հետ: Քննարկվեցին նրանց հուզող և անձնական բնույթի հարցեր, և համայնքային խնդիրներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57