Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվել է <<Նելսոն Ստեփանյան>> մեդալով

01.09.2015

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի <<Նելսոն Ստեփանյան>> մեդալով: Մեդալը և այն կրելու վկայականը, Տավուշի մարզպետարանում, հանդիսավոր պայմաններում Վաղարշակ Սուքոյանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Օնիկ Գասպարյանը:
ՀՀ ԶՈՒ <<Նելսոն Ստեփանյան>> մեդալով պարգևատրվում են ծառայողական պարտականությունները կատարելիս արիություն, խիզախություն, ՀՀ ԶՈՒ մարտունակության ամրապնդման, կայացման և հզորացման գործում զգալի ավանդ ներդրած, մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում լավագույն արդյունքներ ցուցաբերած ՀՀ ԶՈՒ գեներալները, սպաները, ենթասպաները և հատուկ քաղծառայողները, ինչպես նաև ԽՍՀՄ և ԱՊՀ երկրների զինված ուժերի զորամասերում ծառայություն անցած գեներալները, սպաները, ենթասպաները և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59