Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նվերներ՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

03.09.2015

   Նոր ուսումնական տարվա կապակցությամբ Տավուշի մարզի Դիտավան, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջևան, Բաղանիս և Սևքար սահմանամերձ գյուղերի դպրոցականների համար հաճելի անակնկալ էր պատրաստել Հայ օգնության միությունը: Կազմակերպության Հայաստանի շրջանային վարչության <<Աջակցություն սահմանամերձ և սահմանապահ գյուղերին>> ծրագրի շրջանակում ՀՕՄ-ի Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչները այցելեցին նշված գյուղերի դպրոցներ, շնորհավորեցին աշակերտներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և դպրոցների տարրական դասարանների աշակերտներին նվիրեցին գրենական պիտույքներ: Բացի դպրոցի 41 առաջին դասարանցիներին հանձնված նվերները, Սևքարի միջնակարգ դպրոցի պատմության կաբինետը ԱՄՆ Հովնանյան վարժարանի աջակցությամբ նվեր ստացավ նաև գեղեցիկ ու հարմարավետ սեղաններ ու աթոռներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18